Հասարակություն

Միկոյանից հետո Բաբաջանյանը. Երեւանի ավագանու նոր որոշումը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ստալինյան շրջանի պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրելու որոշումից հետո Երեւանի ավագանին որոշում է ընդունել նաեւ մայրաքաղաքում տեղադրել խորհրդային մեկ այլ՝ ռազմական գործչի արձանը։ Խոսքը՝ Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին է։ Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարակել է հարցը դնել հանրային քննարկման, ինչը, սակայն, չի ընդունվել և խմբակցությունը չի մասնակցել քվերակությանը: Քվեարկությամբ՝ Ավագանին հավանություն է տվել մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման առաջարկին:

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալված բուռն քննադատումների սլաքն այժմ էլ կարծես ուղղվում է Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի շուրջ: Պատճառաբանությունը Բաբաջանյանի`1956 թվականին Հունգարիայում տեղի ունեցած իրադարձությունների մասնակցությունն է։

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի խոսքով` յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար` ունենալով նման զորավար, ինչպիսին էր Համազասպ Բաբաջանյանը և նշում է, որ եթե արժանի մարդկանց արձանները մենք չտեղադրենք, ապա դրանով կնսամացնենք մեզ: Իսկ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մտահոգված ասում է`խորհրդային ժամանակների կարոտն են փորձում ամփոփել արձաններում` ստեղծելով Խորհրդային Միության խորհրդանիշները, ինչն էլ աընդունելի է համարում:

«Եթե մենք արձան դնելու խնդիր ունենք այլ հերոսների, ապա պետք է Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի արձանը պետք է դնենք: Բազմաթիվ հերոսներ ենք ունեցել, որոնք իրենց գործունեությամբ սև հետագիծ չեն թողել և իրենց արձանները մենք իսկապես պետք է դնենք»:

Այս դիտարկմանը, սակայն, Մարտին Վարդազարյանն այլ կերպ պատասխանեց .«Մոնթե Մելքոնյանի հուշաքարն է դրված, արձան էլ է դրվելու, նրա զնվամբ և դպրոցներ կան, և փողոցներ, Կրպեյանի անվամբ դպրոց կա, իսկ Ազգալդյանի արձանը Խորենացու և Մաշտոց փողոցների անկյունում է դրված»:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն էլ նշել է, որ Համազասպ Բաբաջանյանի արձանը եղել է Երևանում, սակայն այն ԼՂՀ ղեկավարության խնդրանքով տեղափոխվել է Արցախ` հետագայում այլ արձան ունենալու ակնկալիքով:

Back to top button