Հասարակություն

Դիմորդները նախընտրում են առավել «մոդայիկ» մասնագիտություններ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Աշխատաշուկայում մի շարք մասնագիտությունների գծով մեծ պահանջարկ կա, մինչդեռ այդ մասնագիտություններով դիմորդների բավարար քանակ չկա, և հակառակը՝ չկա պահանջարկ, բայց կան դիմորդների բազմաթիվ հայտեր: Որոնք են առավել պահանջված մասնագիտությունները և ինչու են դիմորդները նախընտրում դրանք, խոսելով դիմորդների նախապատվությունների մասին` ԿԳ նախարար արեմ Աշոտյանը նկատել, որ մասնագիտական ընտրությունը կատարելիս դիմորդը շատ ավելի հաշվի է առնում ընտանիքի և շրջապատի կարծիքը:

Դատելով դիմորդների ընտրած մասնագիտություններից` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փաստում է, որ դիմորդների շրջանում առավել պահանջված են աշխատաշուկայում պահանջարկ չունեցող մասնագիտությունները: Ունենալով ազատ ընտրության հնարավորություն` ընտանիքի և շրջապատի ազդեցության տակ դիմորդը նախընտրում է առավել մոդայիկ մասնագիտությունները:

Եթե մարդն ունի ընտրելու ազատություն, ապա պետք է վստահաբար կրի նաև այդ ընտրության պատասխանատվությունը, նկատեց նախարարը:

Ի դեպ ոչ միայն մասնագիտությունների, այլև բուհի ընտրության հարցում մեր հասարակության կարծրատիպերը չեն փոխվում: Առավել պահանջված բուհերը շարունակում են մնալ պետականները: ԳԹԿ-ն օրինակ պատասխանատու է ընդունելության քննությունների համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերում, սակայն մասնավոր բուհերում դիմորդների թիվը շարունակում է մնալ շատ փոքր: Արմեն Աշոտյանն այս հանգամանքը պայմանավորում է նաև մասնավոր բուհերում գրավչության բացակայությամբ:

Back to top button