Հոկտեմբերը Եվրոպայում՝ Արցախի ամիս
Եվրոպայում հոկտեմբերը հայտարարված է «Արցախի ամիս»։ Նախաձեռնությունը Եվրոպայի Հայ դատի հանձնախմբինն է։
Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ դատի հանձնախմբերը Արցախի ներկայացուցչությունների հետ համատեղ իրականացնելու են տարբեր ձեռնարկներ եւ ցուցադրություններ։
Հայաստանի եւ Արցախի արվսստագետների, մտավորականների ներկայաությամբ հոկտեմբեր ամսին տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, նկարչական եւ այլ ստեղծագործական ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություններ։
«Ղարաբաղեան զինադադարի քսանամեակին առիթով, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը շրջանային յանձնախումբերուն հետ, միջազգային հանրութեան եւ քաղաքական շրջանակներուն ուշադրութեանը կ’ուզէ յանձնել, որ Արցախի հանրապետութիւնը այսօր կայացած ու ստեղծագործող պետութիւն մըն է, որուն հետ պարտին հաշուի նստիլ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծումներ առաջարկող կողմերը»,- ասված է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։