Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Ստրասբուրգ՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների խնդրների հետ կապված նախագահի ելույթի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել՝ կապելով բերանները: Իսկ մինչ այդ՝ Ադրբեջանի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը հանադես է եկել նախաձեռնությամբ, որով կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել հայկական պատվիրակության դեմ։ Նախաձեռնությանը միացել են 58 պատգամավորներ։ Հայկական պատվիարկություն անդամները լիահույս են, որ եԵԽԽՎ-ն և ընդհանրապես միջազգային կառույցները չեն կորցրել իրենց սթափությունն ու տրամաբանությունը, հետևաբար՝ նրանցդ այդ քայլը որևէ ընթացք չի ստանա:
Նախօրեին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Հայաստանի համար ոչ ընդունելի հայտարարություն է հնչեցրել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Ադրբեջանի նախաձեռնության մասին։ ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, թե ադրբեջանական այդ նախաձեռնությունը կքննարկվի հունիսի 27-ի առավոտյան՝ Բյուրոյի նիստում և այնուհետ խոսելով Ղարաբաղյան հակամարտության թեմայից ասել է, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այստեղ երկու խնդիր լինել չի կարող։
«Ռադիոլուրի» հետ հեռախոսազրուցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակություն ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փոխանացեց, որ հայկական պատվիրակությունն աշխատում է՝ քաջ գիտակցելով, որ այդ 58 պատգամավորները Ադրբեջանի լոբբիստական շտեմարանի սահմանը չեն, բայց գիտակցում է նաեւ, որ արմատական հարցերի քննարկումների ընթացում ԵԽԽՎ- ում խոհեմությունն է գերիշխում։ «Մենք յուրաքանչյուր պատվիրակի բացատրական աշխատանքի ճանապարհով պետք է կարողանանք ցույց տալ այդ առաջարկի անհեթեթությունը»,- ասաց։
Հայկական պատվիրակություն անդամ Նաիրա Զոհրաբյանը լիահույս է, որ ԵԽԽՎ-ն և, ընդհանրապես, միջազգային կառույցները չեն կորցրել իրենց սթափությունն ու տրամաբանությունը, հետևաբար՝ 58պատգամավորների այդ նախաձեռնությունը, որի տակ կան Ադրբեջանի թե հին, թե նոր լոբբիստ պատգամավորների ստորագրությունները, որևէ ընթացք չի ստանա։
Հայասատանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկում մտահոգիչ է ոչ այնքան բուն առաջարկը, որքան Ադրբեջանի շարունակական փորձերը՝ ԵԽ ԽՎ հարթակը օգտագործելու որպես հակահայկական քարոզչության ամբիոն։
Ի դեպ՝ այսօր ԵԽԽՎ–ում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն ուղեկցվել է բողոքի ակցիայով։ ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը facebook-յան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որը վերնագրել է` «Խոսքի ազատության պահանջ Ադրբեջանի նախագահին՝ ԵԽԽՎ-ում»: Լուսանկարում ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, բերանները կապել էին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը վեց ամիսների ընթացքում նախագահելու է ԵԽ Նախարարների կոմիտեում։
Հայկական պատվիրակություն անդամները «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրուցում նշեցին, որ որևէ հարց չեն տալու Ալիևին։ Հայկական պատվիրակություն ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշեց, պատվիրակության անդամները նման որոշում են կայացրել, քանի որ նրանց ուղղված յուրաքանչյուր հարցը հնարավորություն է տալու Ալիեւին քարոզչական հնարքներ կիրառել և հանրային կարծիքի մանիպուլյացիաներ իրականցնել։