Դեպի անհունը

Թումանյանի անմահ գործը` «Թմկաբերդի առումը». «Դեպի անհունը».

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանի անմահ գործերից է, որտեղ հեղինակը նորոգ է պահում մարդու վեհ կոչման, լավ ու բարի, ասել է, թե անմահ գործ կատարելու գաղափարն ու դրան հակադրում չարության ու դավաճանության շերտերը։

Պոեմի նախերգանքում բանաստեղծն աշուղի երգով փառաբանում է մարդու լավ գործը, որն անմահության հասնելու միակ ճանապարհն է։ Իհարկե, երգը դարեդար խոսվող գործի մասին է։ Եվ, եթե կուզեք, պոեմի գլխավոր հերոսը հենց լավ գործն է։ Կյանքն անցողիկ է, մարդու լավ գործը՝ անանց։ Էլ ինչո՞ւ վատ գործ անել ու արժանանալ սերունդների անեծքին։ Ես ուզում եմ, որ մեր ընթերցողները զերծ մնան պոեմին առնչվող քարացած պատկերացումներից, իրենց համար նորովի հայտնաբերեն թումանյանական ուղերձը՝ մեր զրույցում ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, թումանյանագետ Ազատ Եղիազարյանը։

Back to top button