Միջազգային

Օբամայի հերթական նախազգուշացումը Պուտինին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին, եթե Մոսկվան չդադարեցնի զենքի մատակարարումն Ուկրաինա և աջակցությունն անջատողականներին, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը: Երկու նախագահները Ուկրաինայում իրավիճակը քննարկել են հեռախոսային զրույցի ընթացքում: «Թեև հավատում ենք, որ հակամարտության դիվանագիտական լուծումը  դեռ հնարավոր է, Ռուսաստանը լրացուցիչ գին կվճարի, եթե չտեսնենք լարվածության թուլացմանն ուղղված կոնկերտ քայլեր», — ասել է Էրնեստը: Նրա խոսքով Օբաման կոչ է արել Պուտինին օգտագործել սեփական ազդեցությունն անջատողականների վրա, Ուկրաինայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի կայքը, նախագահները քննարկել են Պյոտր Պորոշենկոյի առաջ քաշած խաղաղության ծրագրի իրագործումը: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ իրավիճակի նորմալացման համար հարավ-արևելյան շրջաններում առաջնահերթ նշանակություն կունենար մարտական գործողությունների դադարեցումը և հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկիցբը», — ասվում է հայտարարությունում: Նշենք, որ երկուշաբթի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ մտադիր են դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում մինչև հունիսի 27-ը: Ավելի վաղ նույն ժամակետում կրակի դադարեցման մասին հայտարարել Էին արել նաև Ուկրաինական իշխանությունները:

Back to top button