ԿարևորՔաղաքական

ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ Հայաստանի վեկտորի հնարավոր փոփոխության մասին

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային 10-րդ գիտական փորձագիտական ֆորումում։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար  և սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր, այսպես ասած, այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է հասկանալ, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձավորությունից, պետք է ընկալվի նաև որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

:

Back to top button