ԿարևորՄշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը:

Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին, և հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը. դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։

Հունիսի 28-ին դաշնակահարն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Բեթհովեն» համերգասրահում կունենա մենահամերգ՝ «Հայկական գունապնակ» խորագրով: Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններից. կհնչեն Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլք։

Համերգների նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև ամրապնդել հարավամերիկյան երկու երկրների հետ մշակութային կապերը:

Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, «Զուլամյան» ընկերությունը, ՀՀ դեսպանություններն Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի «Հայ կենտրոնը», Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդությունը:

Back to top button