Մասնագիտություն

Հայ ազգային նվագարանների պատրաստման դերն ու նշանակությունը մեր օրերում. «Մասնագիտություն»

Ինքնատիպ, գեղեցիկ և հոգեթով հնչողություն ունեցող հայկական ազգային նվագարաններն ունեն դարերի պատմություն։

Յուրաքանչյուր նվագարան եզակի է իր ելևէջներով՝ արտահայտելով հայ ժողովրդի պատմական հիշողությունը, զգացումներն ու հույզերը, կատարում է ազգային ինքնության պահպանման գործում անգնահատելի մեծ դեր:

Ժողովրդական նվագարանային արվեստը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին՝ դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը, նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին: Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը:

Ազգային նվագարանների վարպետ-նվագարանագործները հմուտ տիրապետելով ազգային նվագարանների պատրաստման նրբություններին, գաղտնիքներին և առանձնահատկություններին սերնդեսերունդ փոխանցել են ազգային նվագարանների պատրաստման հմտությունները,  կուտակած բազմամյա փորձն ու գիտելիքները:

Զրույց ազգային նվագարանների վարպետ-նվագարանագործ Անդրեյ Սադոևի, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Նելլի Սարգսյանի, ժողգործիքների պատրաստման ծրագրի մասնակից Վերժինե Մաթևոսյանի հետ:

Back to top button