ԿարևորՔաղաքական

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Հունիսի 21-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։

Դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, փոխանցել իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Back to top button