ԿարևորՀասարակություն

Նշանակվել է դիակի դատագենետիկական փորձաքննություն՝ ադրբեջանական կողմի փոխանցած անձանց ինքնությունը պարզելու նպատակով․ ՔԿ

Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։

«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- հայտնում են քննչական կոմիտեից։

Back to top button