ԿարևորՄշակույթ

«Ակունքներ» նախագիծ. Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համերգով հանդես կգա բլուլահար Ավագ Մարգարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։

Ծրագրի շրջանակում հունիսի 20-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համերգով հանդես կգա բլուլահար Ավագ Մարգարյանը։

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։

Back to top button