ԿարևորՔաղաքական

Քննարկվել են պաշտպանական ոլորտում ՀՀ-ի և Կիպրոսի համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հունիսի 20-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին:

Ողջունելով զրուցակցին՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում Հայաստանի և Կիպրոսի երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Ընդգծվել է համատեղ զորավարժությունների, հատուկ ջոկատայինների միջև փորձի փոխանակման, այդ թվում՝ դասընթացների և համատեղ վարժանքների կազմակերպման կարևորությունը: Քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՀՀ դեսպանը նախարարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների խնդիրները:

Back to top button