ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա, ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե’ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե’ տարածաշրջանային թեմաների համատեքստում։

Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի համատեղ մամուլի ասուլիսի հետո ԱԳ նախարարը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: 

Back to top button