ԿարևորՏնտեսական

Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունները

Հունիսի 19-ին Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ինչպես նաև պետական գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի և հեռանկարների, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ ոլորտներում:

Back to top button