ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Back to top button