ԿարևորՔաղաքական

Առաջիկա ամիսների ընթացքում հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան

Շարժումը իր բովանդակությունից չի շեղվել։ Առաջիկա ամիսների ընթացքումը մենք հրապարակը չենք լքելու և մեր երկրում այն դառնալու է օրակարգ թելադրողը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 12-ը ջրբաժան էր, և դրանով իրենք պայքարի վերադասավորման փուլ են մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու։

«Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչներն էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ, լինելու են նաև խոսնակներ: Մենք անդրադառնալու ենք մեր հասարակության թե՛ ներքին, թե ՛արտաքին մարտահրավերներին: Շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում»,- նշեց Սրբազանը։

Բագրատ Սրբազանը նշեց, որ շարժման պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող իշխանության հեռացումը։ 

Back to top button