ԿարևորՀասարակություն

Փակ է լինելու Բաղդասարյան-Իսաբեկյան խաչմերուկից Վնասվածքաբանության ինստիտուտ հատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. — Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից 

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», -ասված է հաղորդագրությունում:

Back to top button