ԿարևորՔաղաքական

Վլադիմիր Կազիմիրով.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի մոռանաք, թե իրականում ինչ ձևով է ձեռք բերվել հրադադարի պայմանագիրը: Իլհամ Ալիևը ամեն կերպ մեծարում է հորը, բայց մոռանում է կատարել նրա իսկ համաձայնությամբ ընդունված փաստաթղթերը, որոնցից մեկում բառացիորեն ձևակերպված է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-Երևանում այսօր ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդներին նա շնորհավորել է հրադադարի 20-ամյակի առիթով : «Ի վերջո 20 տարի հաջողվել է կասեցնել մասսայական արյունահեղությունը»,-նկատել է Կազիմիրովը:

Մայիսի 12-ին արցախյան հրադադարի 20-րդ տարեդարձի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մոսկովյան «Ռեգնում» գործակալությանը տրամադրած իր հոդվածում ներկայացրել է հետաքիքիր վիճակագրություն, որով էլ այսօր սկսեց հայ լրագրողների հետ հանդիպումը.«Պատերազմի տարիներին ադրբեջանական կողմը խափանել է համանախագահների 20 խաղաղասիրական նախաձեռնություն, հայկական երկու կողմերը՝ միայն չորսը: Կազիմիրովի ձևակերպմամբ Ադրբեջանի կացնային քաղաքականությունը միայն վնասում է գործընթացին: Այդուհանդերձ հրադադարի 20-ամյակի առիթով ռուս նախկին համանախագահն այսօր տեղին համարեց շնորհավորել և Հայաստանին, և Արցախի չճանաչված հանրապետությանը և Ադրբեջանին. Ի վերջո 20 տարի հաջողվել է կասեցնել մասսայական արյունահեղությունը

«Անկեղծ ասած, ես ոչ մի կերպ չեմ կարողանում կտրվել այս հակամարտությունից, չնայած երկար տարիներ ուղղակիորեն դրանով չեմ զբաղվում: Կարծեք անավարտ մնացած ինչ որ բան, կիսատ թողած մի գործ ներսից անընդհատ տանջում է: Արցախյան հակամարտությանն իմ կապվածությունը երեք հիմնական պատճառ ունի: Առաջինը քաղաքական է: Ես չեմ պատկերացնում ՝ որևէ միջնորդ, որն աշխատել է ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, կարող է արդյոք անտարբեր մնալ կամ ավելին՝ ծափահարել այն կողմին, որը ռազմական գործողությունների վերսկասման սպառնալիք է հանդիսանում : Երկրորդ պատճառը իրավական է: Արդյոք որևէ միջնորդ կարող է անտարբեր մնալ, երբ մեծ դժվարությամբ ձեռք բերված փաստաթղթային պայմանավորվածությունները չեն իրականացվում: Երրորդ պատճառը ես կորակեի՝ բարոյական: Դա պայքարն է խեղաթյուրումնեի դեմ»:

Խաղաղ բանակցություններ թե ռազմական գործողություններ: Ըստ Կազիմիրովիվի պետք է արվի ամեն ինչ, որպեսզի հակամարտության կարգավորումն իրականցվի առաջին ճանապարհով: «Պետք է աշխատանք տանել խաղաղության ամրապնդման ուղղությամբ»,-ասում է: Միջնորդը լավատես է և հավատում է, որ այնուամենայնիվ ավելի մոտ ենք խաղաղությանը քան պատերազմին, չնայած Ադրբեջանի ռազմական հռետորիկային և շփման գծում տիրող լարվածությանը: Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը որքանով կանդրադառնա արցախյան հակամարտությանը: Ըստ Կազիմիրովի դրանք առանձին գործընթացներ են, որանք միավորելու ջանքերն, ըստ նրա, նույնն է թե ձախ ձեռքով բռնես աջ ականջդ: երկու գործընթացների անուղղակի փոխազդեցություններն, այնուամնեյնիվ, չի բացառում: Վլադիմիր Կազիմիրովն այսօր անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ավելի ակտիվ շրջանառության մեջ դրված իր իսկ ձևակերպմամբ խեղաթյուրումներից մեկին

«Վերջին տարիներին Բաքուն շատ ակտիվ շրջանառում է 93 թվականաին ՄԱԿ-ի անվտանգւթյան խորհրդում ընդունված չորս բանաձևերի թեման: Հետաքրքիր է, որ հենց Ադրբեջանն է բարձրացնում հարցը: իսկ ով է դրել այդ բանաձևերը չկատարելու հիմքը: Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի մոռանաք, թե իրականում ինչ ձևով է ձեռք բերվել հրադադարի պայմանագիրը: Իլհամ Ալիևը ամեն կերպ մեծարում է հորը, բայց մոռանում է կատարել նրա իսկ համաձայնությամբ ընդունված փաստաթղթերը, որոնցից մեկում Հեյդար Ալիևը բառացիորեն ձևակերպել է.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»:
Պատասխանելով արցախյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը վերաբերող հարցին, Վլադիմիր Կազիմիրովը նշեց, որ իր տեղեկություններով այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում:

Back to top button