ԿարևորՀասարակություն

Կիրականացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառման շրջանակում կիրականացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա: 2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Ծրագրի շրջանակում իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադային կմասնակցեն 70 հոգի (60 աշակերտ և 10 ղեկավար) սփյուռքի տարբեր կրթօջախներից:

Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին:

Back to top button