ԿարևորՀասարակություն

Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա, օգնության են հասել փրկարարները

Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք

Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։

Back to top button