Էկոսֆերա

Ի՞նչ կլինի, եթե Սևանա լճի ջրի մակարդակը բարձրանա ևս 3 մետր․ «Էկոսֆերա»

Ի՞նչ կլինի, եթե Սևանա լճի ջրի մակարդակը բարձրանա 6 մետրով։ Արդյո՞քն այն կլուծի լճի էֆտրոֆացման կամ ինչպես հանրության շրջանում է ընդունված ասել՝ «ծաղկման» խնդիրը։ Ինչո՞ւ են մասնագետները պնդում, որ մինչև 2030թ․-ը հնարավոր չէ հասնել նախանշված 6 մետր սահմանին։

1980-ական թթ․-ին շուրջ 30 գիտական կազմակերպություններ աշխատել են՝ պարզելու, թե ո՞րն է լինելու Սևանա լճի համար ջրի բարձրացման նորմալ քանակությունը։Այս հետազոտությունների հիման վրա էլ մշակվել է հետագա ռազմավարությունը։

2001թ․-ին ընդունված Սեւանա լճի մասին օրենքի համաձայն, 2002 թվականից մինչեւ 2030 թվականը լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով: ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանն է պատմում:

Իսկ ահա այսօր իրականացված հետազոտությունները գալիս են փաստելու, որ ջրի մակարդակի բարձրացումը դեռ երաշխիք չէ ջրի որակի բարելավման։ Մասնավորապես, «Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» ծրագրի շրջանակում շուրջ երկու տարի ուսումնասիրություններ են կատարվել Սևանա լճում՝ իրականացնելով ջրի հիդրոլոգիական, որակի մոդելավորում , ինչպես նաև գնահատվել են դրանց էկոլոգիական ռիսկերը։

ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ ծրագրի ղեկավար Գոռ Ղազարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ունենք ջրի բարձրացում, սակայն ջրի որակի բարելավման առումով դրական միտում չի նկատվել:

Տնտեսական և բնապահպանական շահերի բախում կա։ Բնականաբար ջրի բարձրացումը միայն դրական ազդեցություն կունենա լճի համար, սակայն արդյո՞ք պետական մարմինները պատրաստ են այս ուղղությամբ աշխատել աշխատաժողովին ներկա Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Մինչդեռ Գոռ Ղազարյանը կարևորում է այն հարցը, որ պետական պարմինները՝ հանուն Սևանի փրկության բնապահպանական շահերը գերադասեն տնտեսական շահերից: Լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ պետք էր կատարել մի շարք աշխատանքներ, օրինակ՝ ծառածածկ տարածքների կամ անօրինական շինությունների մաքրման, որոնք այսօր խնդիրներ են ստեղծում լճի համար։ Այս համատեքստում EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը՝ տեղեկացրեց, որ մշակվել է ճանապարհային քարտեզ:

Back to top button