Մտքի ուժը

Ավելացնել մեկ քար, մտածել երկար․ Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքները սկսված են. «Մտքի ուժը»

Ավելացնել մեկ քար, մտածել երկար․ քարը տեղադրելուց հետո դիմել համակարգչի օգնությանը: Հայ գիտնականները սկսել են իր տեսակի մեջ եզակի՝ Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքները։ Հեղինակները ցանկանում են նվազագույն միջամտությամբ աշխատել։

Ամեն քար տեղադրելիս երկար են մտածում՝ ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը:

Շիրակի մարզում՝ Անիպեմզա համայնքի մերձակայքում գտնվող Երերույքի տաճարի վերկանգնման, ամրացման աշխատանքները մշտապես եղել են մասնագետների ուշադրության կենտրոնում։ Աշխատանքը բարդ է, քանի որ յուրատահուկ, ունիկալ կառույց է՝ հայկական ճարտարապետության ժառանգության մեջ առանձին ու հատուկ նշանակություն ունի։ 2016 թվականին այն ընդգրկվեց Եվրոպայի յոթ ամենավտանգված հուշարձանների ցանկում։   

Աշխատանքների իրականացումը համընկավ Քովիդի համավարակի ու սահմանափակումների հետ՝ ավելի բարդացնելով հետազոտական աշխատանքների կազմակերպումը։ Նախատեսում էին Իտալիայից մասնագետներ ու ինժեներներ հրավիրել, որոնք իրենց փորձը կփոխանեցին հայ մասանգետներին։ Նրանք չկարողացան գալ Հայաստան ու առցանց էին աշխաում։ Բայց ստացվեց։  2020 թվականին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը պատվեր է ստացել ուսումնասիրել Երերույքի բազիլիկի ամրակայման ու դամբարանի վերականգնման հնարավորությունները։

Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարի պատին արդեն Հայաստանի ու ֆրանսիայի գիտնականներին տրված խորհրդանշական մրցանակն է։ Հայաստանի և Ֆրանսիայի գիտնականները տաճարում երկար տարիներ ուսումնասիրություններ կատարելու համար Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի կողմից արժանացել են խորհրդանշական մրցանակի։

Գիտության մեջ գերակշռողը վերականգվող ճարատապետությունն է, հետազոտողները շատ են, այլ խնդիր է, որ դրա մասին քչերը գիտեն։ Սա էլ բացատրություն ունի՝ հիմնականում հոդվածները հայերեն են, բայց պետք է միջազգային ամսագրերում դրանք տպարգվեն՝ ասում է մասնագետը։

Դավիթ Զալինյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտանում է  ճարտարապետության վերականգնման ոլորտում։ Ուսումնական պրակտիկան Երերույթի տաճարում է անցկացնելու։ Ասում է՝ և՛ մասնագիտական զարգացման, և՛ թե տաճարի պատմամշակութային արժեքները կարևոր են։  Դավիթը վստահ է՝ իր ընտրած մասնագիտությունը հեռանկարային է և՛ որպես աշխատանք, և՛ որպես գիտական հետազոտոթյան ոլորտ։ Գուցե եկամտաբեր չէ, բայց կարևոր է, հատկապես, որ վերականգող ճարտարապետների պակասն ակնհայտ է։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը պատմում է՝ 1990-ականերին փակվեց «Հայ Ռեստավրացիա» նախագծային ինստիտուտը։ Ճարտարապետները վերականգնվող ճարտարապետի մասնագիտացումն էին ընտրում ու մասնագիտանում ոլորտում։ Գիտնականները փորձը փոխանցում են ոչ թե դասախոսությունների, այլ իրենց իրականացրած նախագծերի միջոցով։

Back to top button