ԿարևորՀասարակություն

Ժամը 00։00-ի դրությամբ բուժօգնության դիմած 98 անձանցից 66-ը դուրս է գրվել

Ժամը 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։

«Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները փորձել են Սիրահարների այգու ծառերի վրա մագլցելով գրոհել ԱԺ–ն»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ։

Back to top button