ԿարևորՀասարակություն

ԱԺ-ի դիմաց իրավիճակը լարված է․ կան բերման ենթարկվածներ

Ազգային Ժողովի դիմաց իրավիճակը լարված է: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների ու ցուցարարների միջև։ Ներսում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիայի 42 մասնակից բերման է ենթարկվել՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (օրինական պահանջ չկատարելը)։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան:

Back to top button