ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Բյուջեի կատարման հաշվետվությունը հանրությանը չի հետաքրքրում․ ինչո՞ւ

Մոտ երկու շաբաթ բյուջեի կատարողականը խորհրդարանական հանձնաժողովներում քննարկվելուց հետո այժմ լիագումար նիստերի օրակարգում է։ Քննարկումները սկսվել էին  մայիսի 29-ից։ Ըստ կառավարության՝ եկամուտներն ու ծախսերը ապահովվել են ամբողջությամբ։ Բյուջեի կատարողականը քննարկվել է առանց խորհրդարանական ընդդիմության։

Ընդդիմությունը պարտավոր է ստանձնել այն, ինչ պետք է անի՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից մինչև նիստերի մասնակցություն՝ հիշեցնում է իշխանական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Էդ մարդիկ ոչ մի բանի չեն մասնկացում, միայն հարմար առիթի դեպքում հիշեցնում են, որ պատգամավոր են և ունեն ազատ տեղաշարժի իրավունք»։

Այն, որ գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարման հաշվետվությունը հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում, արձանագրում է նաև ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանն ընդգծում է ՝ ինչո՞ւ քաղաքացիները չեն ձևակերպում իրենց հարցադրումները ծախսված միջոցների վերաբերյալ։

Շահագրգռվածության ու հետաքրքրված լինելու անհրաժեշտությունն, ըստ նախարարի, ունի բացատրություն․ «Այս հաշվետվությունը վերաբերում է մեր ամենօրյա կյանքին, արժանի է ամեն մի քաղաքացու, հենց այն մեկի ուշադրությանը, ում վճարած հարկերի ու ջանքերի շնորհիվ էլ պետության բյուջեն գոյանում ու կատարվում է»։

Մոտ երկու շաբաթ բյուջեի կատարողականը խորհրդարանական հանձնաժողովներում քննարկվելուց հետո, այժմ լիագումար նիստերի օրակարգում է։ Բյուջեի կատարման հաշվետվությունը կարևորագույն քաղաքական փաստաթուղթ է՝ արձանագրում է Վահե Հովհաննիսյանը։ 2023-ի համար նախանշված բոլոր ծրագրերը ըստ էության կատարված են։ Բայց դրանց կատարման ընթացքում ավելի շատ ծախսվում է, քան ֆինանսական միջոցներ են գոյանում։ Իսկ սա նշանակում է, որ բյուջեն պակասուրդով է պլանավորվում։  

«Մեզ օր առաջ է անհրաժեշտ լրացնել մեր ենթակառուցվածքների բացը։ Պետք է ապահովել Հայաստանի արյունատար անոթների, կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որ հնարավորություն ստեղծվի մարդկանց ու ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ ու ճկուն գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն ու մրցունակություն։ Բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին»։

Բյուջեի միջոցներով են իրականցվում բոլոր նախատեսված ու չպլանավորված ծախսերը՝ ինչպես օրինակ՝ երբ 2023-ի թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահնվածների  համար մի շարք հրատապ աջակցության ծրագրեր սկսեցին իրականցվել։ Դրանց մի մասն ավարվտել է, մյուսները՝ դեռ շարունակվում են։ Կառավարությունում նաև երկարաժամկետ ծրագրերի մասին են խոսում։

2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել՝ ասում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը։

Փոխվարչապետը չի բացառում՝ հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը հասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։ Արցախից բռնի տեղանաված ու ամբողջական բնօրինակ փաստաթղթեր չունեցողների խնդիրները փորձում են լուծել։ Առկա փաստաթղթերի բազաները փոխանցվել են Հայաստանին, ոչ բոլոր դեպքում է, որ դրանք թվայնացված են եղել։ Այս դեպքում արդարադատութան նախարարությունից պարզաբանել են, որ հնարավոր է դատակաան կարգով վերականգնել։

Առաջիկայում կսկսվի նաև սոցիալական բնակարանաշինական աշխատանքները․ «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Առնազն 300 նման կացարանների նախագծեր ենք քննարկում, շուտով կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»։

Արցախում ծնված երրորդ ու հաջորդ երեխաների համար նախատեսված դրամագլուխները, եթե ձևավորվել են մինչև 2019 թվականը՝ բանկում, կվերադարձվեն, երբ երեխաները չափահաս դառնան՝ հստակեցրեց Տիգրան Խաչատրյանը։ Բյուջեի հաշվետվության քննարկումն ու քվեարկությունը կշարունակվի հունիսի 13-ին։

Back to top button