ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը Հաթերքի գյուղապետի ձերբակալության մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջի ԱԱԾ-ից

ՄԻՊ աշխատակազմումից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։

Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել:

Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

Back to top button