ԿարևորՄշակույթ

Բեմում կանգնած էի պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ․ Հադելիխը ելույթ է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ է ունեցեկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացել են Բեթհովենի Ջութակի կոնցերտով:

Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ:

Նվագախումբը կատարել է նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային
կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

Back to top button