Շարուկ ակներ

Գրականագետի հետազոտություններում արցախցի հեղինակներն ուրույն տեղ ունեն․ «Շարուկ ակներ»

Շատ կարդացած, ուշադիր ամեն տպվող ու տպագրվող տողի հանդեպ։ Սոցհարթակներում տեղակայվող ամենաթարմ ստեղծագործություններին ծանոթանում է անմիջապես։ Մասնագիտական հետևողականությամբ վերլուծություններ, գրականագիտական հրապարակումներ է անում։

Արցախյան գրականությունը նույնպես թիրախ է խմբագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի համար։ Տասնյակ տարիներ Արցախում մասնակցում էր պոեզիայի միջազգային փառատոներին։ Շուշիիում կազմակերպվող «Մուրացանյան օրեր» միջոցառումն էր այն օղակը, որն ամուր կապում էր գրականագետին ու գրաքննադատին արցախցի բանաստեղծների ու արձակագիրների հետ, ստիպում նրանց ստեղծագործություններն ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ, շփվել նրանց հետ նաև ընկերական ու բարեկամական մակարդակներում։

Back to top button