Էկոսֆերա

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը կայացավ «Տնկիր քո բույսը» բնասիրական մարաթոնը․ «Էկոսֆերա»

Հունիսի 5-ին նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որը հռչակվել է 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

Շրջակա միջավայրի համաշխարհարյին օրվա առթիվ Հայաստանում ևս տարբեր միջոցառումներ են իրականացվում, մասնավորապես ՝ ՀԿ-ների կողմից։

«Էկոկրթարան»-ն օրինակ նախաձեռնեց «Տնկիր քո բույսը» բնասիրական մարաթոնը, որի շրջանակում քաղաքացիները նախապես առցանց գնած բույսերը տնկեցին և իրենց հետ տարան տուն։ Թե տնկման գործընթացը և թե բույսի հետագա խնամքի մասին բնասեր մասնակիցներին պատմել է «Էկոկրթարան»-ի հիմնադիր Նելլի Եղոյանը․ «Առաջին անգամ նախաձեռնել ենք աննախադեպ բնասիրական մարաթոն ՝ «Տնկիր քո բույսը» խորագրով։ Մասնակիցներն իրենց ձեռքերով տնկում են բույսը , սովորում տնկելու, խնամքի հմտություններ և հեռանալ իրենց տնկած բույսով, միաժամանակ աջակցելով էկոկրթական և բնասիրական որևէ նախաձեռնության»,— ասաց Եղոյանը։

Մասնակից Տաթևը, որը երկու երեխաների հետ եկել էր Դիլիջանից, կիսվեց տպավորություններով և կատարված աշխատանքով։ Մասնակիցները բացի բույս տնկելուց, մանրադիտակի օգնությամբ ծանոթացան բույսերի բջիջներին։ Միջոցառման ավարտին բնասեր մասնակիցներին տրվեց շնորհակալագիր։

Back to top button