Քո ձայնը

Արցախից տեղահանված անձանց համար Հայաստանում երկարաժամկետ բնակության պայմաններ. «Քո ձայնը»

Արցախից բռնի տեղահանված անձանց Հայաստանում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունը հավանություն է տվել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։

Ծրագրի շահառուներն են 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են Հայաստանի քաղաքացիություն։

«Քո ձայնը» հաղորդման հյուրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն է։

Back to top button