ԿարևորՀասարակություն

Երևանում 2023թ․-ին ապամոնտաժվել է բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժվել է բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան, այս թիվը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»,-գրել է նա:

Back to top button