Շարուկ ակներ

Դեմիրճյանի տուն-թանգարանում հանդիպել են «Արցախ-ա-գիր» նախաձեռնության մասնակիցները․ «Շարուկ ակներ»

Կարինե Ռաֆայելյան հեղինակն իր մի քանի գրքում հանրային ու անհատական կյանքը ներկայացնում է բազմահայաց սևեռումներով` հնարավորություն տալով ընթերցողին, որ նա ևս ընկղմվի իր ստեղծագործական տիրույթ և կերպարների միջոցով բացահայտի նոր, անծանոթ, բայց միաժամանակ իր ընթացքով հարահոսող շերտեր, բանալիներ, գոտիներ, երևույթներ, ժամանակ ու միջավայր։

Կարինե Ռաֆայելյանի և գեղարվեստական արձակում, և գրախոսություններում, թարգմանություններում ու հարցազրույցներում միշտ տեղ ունեն նորն ու անսովորը։ Նույնիսկ հազար անգամ ասված-գրվածին, կարծես, առաջին անգամ ենք հանդիպում նրա գործերում։

Արցախցի հեղինակներն ու արցախյան թեման արձակագրի հետաքրքրությունների, հետազոտությունների, սիրո շրջանակից ներս են։ Գրչակից իր հայրենակիցներին գրող, գրականագետ, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը համախմբեց «Արցախ-ա-գիր» ձեռնարկի շուրջ։ Դա 2023 թվականի սեպտեմբերյան բռնագաղթից հետո էր։ Վերջերս էլ նրանց համախմբեց Դեմիրճյանի հյուրընկալ օջախում։

Կարինե Ռաֆայելյանն Արցախն ու արցախցիներին տեղակայեց նաև իր գեղարվեստական արձակում` այդպես նրանց փայփայելով ու խնայելով բոլոր հնարավոր ու անհնարին փորձանքներից։ Հեղինակի արձակն առայժմ տաքուկ անկյուն է բռնագաղթած Արցախի ու արցախցիների համար։

Back to top button