Քո ձայնը

Լոգոպեդական վաղ միջամտության մոդելը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքում. «Քո ձայնը»

Հունիսի 15-ին տեղի է ունենալու «Լոգոպեդական վաղ միջամտության մոդելը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքում» գրքի շնորհանդեսը։

Այն հայերեն գրված միակ աշխատությունն է, որի կենտրոնում աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հաղորդակցման բարելավումն է։ Գիրքը կծառայի Հայաստանում աուտիզմի լայնամասշտաբ իրազեկմանը արված հետազոտություններին։

«Քո ձայնը» հաղորդման հյուրեն են «Լոգոպեդական վաղ միջամտության մոդելը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքում» գրքի հեղինակ, մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդ Քրիստինա Խառատյանը և կիրառական վարքային վերլուծաբան, մանկական զարգացման հոգեբան «Connect» Վաղ Միջամտության Կենտրոնի հիմնադիր Լիլիթ Մազմանյանը։

Back to top button