ԿարևորՀասարակություն

Մարվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշեր

Մայիսի 30-ին՝ Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ, մարվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ «ՀայՓոստի» թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը:

Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:

Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկը և նամականիշը թողարկվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Back to top button