ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում

Կառավարության շենքում նիստ է ընթանում, իսկ դրսում բողոքի ակցիա է։ Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում:

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աջակիցներին կոչ էր արել մեքենաներով մուտք գործել Հանրապետության հրապարակ և արգելափակել կառավարության մուտքերը։

Մայիսի 9-ից Երևանում բողոքի ակցիներ են ընթանում՝ վարչապետի հրաժարականի և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի դադարեցման պահանջով։

Back to top button