ԿարևորՀասարակություն

ԵՄ 27 երկրների ղեկավարները հունիսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 27-28-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկեն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Թափանցիկության մասին օրենքի ընդունումը խորհրդարանում հետընթաց է և Վրաստանին ավելի հեռու է տանում դեպի ԵՄ ճանապարհից։
Վրաց ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան ԵՄ-ում, և մենք կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրանց հավակնություններին։ Այդ իսկ պատճառով ես Վրաստանը կավելացնեմ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում»,- գրել է նա X-ում :

Back to top button