ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ես ընտրեցի թշնամուն ուսումնասիրելու ճանապարհը․ Արամ Փոլադյան․ «Կյանքին ասել այո՛»

Արամ Փոլադյանը ծնվել է 2000 թվականին Հալեպում։ Հայրիկի՝  ներկայում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում  Հայաստանի արտակարգ և լիազոր  դեսպան Հրաչյա Փոլադյանի դիվանագիտական աշխատանքով պայմանավորված ստիպված է եղել դպրոց հաճախել  մի քանի երկրում, բայց ավարտել հայրենիքում, որովհետև 2011-ից Փոլադյան ընտանիքի հիմնական հասցեն Հայաստանում է։ Դպրոցն ավարտելուց հետո 2018-ին Արամն ընդունվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետ, որն արդեն ավարտել է։ 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում էլ  իր մասնակցությունն ունեցել 44-օրյա պատերազմին՝ արժանանալով  մի շարք պարգևների։ Պատերազմում Արամը կորցրեց դասընկերներին՝ Սերժին և Ռուդոլֆին։ Երկուսն էլ Եռաբլուրում են, ընկերներով հաճախ են այցելում ու բոլոր տղաներին խոստում ունեն տրված՝ ունենալու ենք ուժեղ, ազգային հենքով  ու արժեհամակարգով պետություն։

Զորացրվելուց հետո` 2021-ին տրվեց մեկնարկը մասնավոր ոլորտում  Հայաստանում առաջին ու միակ ադրբեջաներենի կենտրոնի (ALC), որտեղ այսօր նաև դասախոսում է։ «Ես ընտրեցի թշնամուն ուսումնասիրելու ճանապարհը մինչև համալսարան ընդունվելը։ Գնացի Մովսիսյան Աշոտի մոտ ադրբեջաներեն սովորելու և իմ առջև դրեցի հստակ նպատակ՝ ես ոչ միայն պետք է չափազանց լավ ճանաչեմ թշնամուն, այլև ձեռք բերած բոլոր հմտություններն ու գիտելիքները պետք է ծառայեցնեմ մեր պետության շահերին»,-ասում է Արամը։ Նրա խոսքով՝ կենտրոնն արդեն համագործակցում է միջազգային իրավունքի տարբեր կառույցների հետ՝  ներկայացնելով Հայաստանի շահերը։ Արամ Փոլադյանն արդեն հասցրել է աշխատանքային փորձ ձեռք բերել «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամում, ABC  մեդիայում։ Գործունեության բոլոր ուղղություններով նշանակետը մեկն է՝ ծառայել հայրենիքին

Back to top button