ԿարևորՀասարակություն

Քաղաքապետարանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը

Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը: 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար հանձնարարվել է այս ծրագիրը ևս դիտարկել համայնքի բյուջեով:
 
«Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին, ինչի համար մեզ պետք են ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներ: Մենք մեր այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, թեկուզև փուլային եղանակով ու դժվարություններով պետք է իրականացնենք ծրագիրը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Back to top button