ԿարևորՀասարակություն

Բագրատ Սրբազանը կառավարական առանձնատան մոտ է

Հայաստանի վարչապետի թեկնածու, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքից հետո հազարավոր ցուցարարների հետ գնացել է կառավարական առանձնատուն, որտեղ ակնկալում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»,- դիմելով վարչապետին ասել է Բագրատ Սրբազանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է։

«Սա կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին քաջ հայտնի է։ Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը»,- գրել է Չախոյանը։

Back to top button