ԿարևորՀասարակություն

Ջրային կոմիտեն հերքում է Լոռու մարզում ջրհեղեղի` ջրամբարի պատվարի փլուզման հետևանք լինելու մասին տեղեկատվությունը

Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի։ 

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։ Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»,-փոխանցմամբ՝ ասվում է կոմիտեի Ֆեյսբուքի էջում։ 

Back to top button