Ժամանակի վկան

Հայոց ցեղասպանության թանգարանը՝ Սողոմոն Թեհլիրյանի արխիվային ժառանգության պահպանման ապահով վայր․ Գոհար Խանումյան․ «Ժամանակի վկան»

Սույն թվականի ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հարստացավ նոր, արժեքավոր նյութերով։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, իրենց ընտանեկան մասունքները՝ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և ինը լուսանկար հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին ի պահ:

Հայաստանյան այլ թանգարաններում և արխիվներում նույնպես պահպանվում են սակավաթիվ, սակայն նույնպես արժեքավոր իրեր, փաստաթղթեր, լուսանկարներ Սողոմոն Թեհլիրյանի արխիվային ժառանգությունից։ Մանրամասնությունները ներկայացնում ենք ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի հետ։

Թեհլիրյանին պատկանող արխիվային ամենամեծ հավաքածուն պահպանվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այստեղ Թեհլիրյանի հավաքածուն ձևավորվել է ոչ միանգամից։

Թեհլիրյանի ազգականուհիները երկար մտորումներից հետո որոշել են Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և 9 լուսանկար հանձնել Հայոց ցեղասպանության թանգարանին՝ դիտարկելով այն որպես ամենահամապատասխան պահպանման վայր։

Իսկ ինչու՞ են տարբեր նրանց ազգանունները, եթե հոր կողմի ժառանգներ են։

Սողոմոն Թեհլիրյանի հուշագրությունը, որի ուսումնասիրությամբ զբաղվում է Գոհար Խանումյանը, նորովի է բացահայտում Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, ինչպես նաև «Նեմեսիս» գործողության առանձին դրվագները։

Սողոմոն Թեհլիրյանն իրական հերոս էր, ինչպես բոլոր իսկական հերոսները։ Ինչպես բոլոր հայտնիների, այնպես էլ այս դեպքում, պատմության խեղաթյուրումները շատ են։

Բանախոսի կարծիքով այս դեպքը բնորոշելու ամենալավ եզրը «արդարհատույց» բառն է։

Back to top button