Էկոսֆերա

Էրեբունի վարչական շրջանից մեզ հայտնեցին՝ Աղի լճի աղտոտման խնդիրը լուծվել է, սպասենք ջուրը մաքրվի. «Էկոսֆերա»

Մեր նախորդ թողարկման ընթացքում http://surl.li/txbrq բարձրաձայնել էինք Երևանի Աղի լճի աղտոտման խնդրի մասին։ Էրեբունի վարչական շրջանի բնակիչները դիմել էին Հանրային ռադիո՝ ահազանգով, որ Աղալիճն աղտոտվում է կոյուղաջրերով։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ևս փորձանմուշներ էր վերցրել և պարզել, որ ջրում կան նյութեր, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար, և լճում արգելվել է լողալը։

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը մեզ տեղեկացրեց, որ խնդիրը լուծված է, այժմ՝ կեղտաջուր չի հոսում, սակայն դեռևս լողալն արգելվում է, քանի որ կրկին փորձանմուշներ պետք է վերցվեն, որից հետո միայն կարող են ասել ջրի որակը պիտանի՞ է լողալու համար, թե՞ ոչ։

Back to top button