Հասարակություն
Թբիլիսիում բացվեց Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Այսօր Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում` Լադո Ասաթիանի 42 հասցեում տեղի է ունեցել աշխարհառչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակի տեղադրումը նախաձեռնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Դեսպանատունը մտադիր է շարունակել թբիլիսաբնակ հայ ականավոր գործիչների հուշատախտակների տեղադրման գործընթացը:
Հայտնի ֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիիում 1908.թ: Համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակն այսուհետ անցորդներին կհիշեցնի, որ Թբիլիսիի այս տանը ապրել է հայազգի գործիչը: