ԿարևորՀասարակություն

«Ճանաչի՛ր Հայաստանը»․ ներքին զբոսաշրջային ցուցահանդես՝ Երևանում

Մայիսի 25-ին և 26-ին, Երևանի Սիզընս Այգում տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես, հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։

Ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր է բացահայտել Հայաստանի 10 մարզերի անսահման հմայքը՝ ծանոթանալով յուրաքանչյուր մարզի կողմից առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերին, հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին, բնության անզուգական գեղեցկությանը, համեղ խոհանոցին, կմասնակցեք մարզային վարպետաց դասերի և փորձառությունների։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Back to top button