ԿարևորՀասարակություն

Գյումրու Հաղթանակի պողոտայում հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ եղել է Գյումրու Հաղթանակի պողոտայում, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Պողոտայի վերականգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր 1,4 կմ երկարությամբ ծրագրի ընդհանուր արժեքը 577 մլն 106 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացրել է «Բիլդեր քոնստրաքշն» ՍՊԸ-ն։

Մուշեղ Մուրադյանը շրջել և հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, շինարարի հետ զրույցում կարևորել դրանց որակով և ժամանակին իրականացումը, քանի որ այն քաղաքի բանուկ հատվածներից մեկն է, փողոցի լիարժեք գործարկումը հնարավորինս շուտ կարևոր է, ինչպես վթարներից խուսափելու, այնպես էլ բարեկարգ քաղաք ունենալու առումուվ։

«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։

Back to top button