ԿարևորՀասարակություն

Մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 100 տարեկան։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Ազնավուրը ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Շառլ Ազնավուրը՝ ծննդյան անվամբ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է Փարիզում հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Երգել սկսել է վաղ հասակից, բայց մեծ փառքի ու հռչակի արժանացել երբ արդեն հետեւում էր թողել կյանքի առաջին 30 տարիները՝ 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» սրահում ունեցած չափազանց հաջող ելույթից հետո: Այդ ժամանակներից ի վեր նրա երգերը հնչում են ողջ աշխարհում ոչ միայն իր, այլև ժամանակի մեծագույն այլ երգիչների ու երգչուհիների կատարմամբ: Ազնավուրը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, մի քանի գրքի հեղինակի է, որոնցով չափազանց անկեղծորեն իր ողջ կյանքն է բաց ներկայացնում ընթերցողին:

1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում գտնվող տանը։

Back to top button