ԿարևորՄշակույթ

«Ազնավուրիանա». թողարկվել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված ալբոմ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Deutsche Grammophon» ընկերության ձայնապիտակով թողարկել է նոր ալբոմ, որն իրականություն է դարձել ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։

Deutsche Grammophon-ի «Ազնավուրիանա» ալբոմն արդեն թողարկվել է և հասանելի է 2024 թվականի մայիսի 17-ից՝ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնելով Ազնավուրի հավերժական երաժշտությունը։

«Ազնավուրիանա» ալբոմումում տեղ են գտել Շառլ Ազնավուրի սիրված երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար։ Ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդշերի կողմից, ով ներկայացնում է «Deutsche Grammophon» ընկերությունը։

Ունկնդրել նոր ալբոմը կարելի է այստեղ։

Back to top button