Հասարակություն

Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում (լրացված)

լրացվել է ժամը 16։53- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եթե խորհրդարանը հավանության արժանացնի, ապա մեր երկրում այս տարվա հոկտեմբերի մեկից ի վերջո փոքր ու միջին բիզնեսը շունչ կքաշի: վերջիններիս աջակցելու համար մի ամբողջ փաթեթ է նախապատրաստվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում ու ևս վեց հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում: Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Փոփոխությունների արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը: ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը կդառան լ պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան Ձայն սուբյեկտի նկատմամբ առաջին խախտման դեպքում նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո՝ երկրորդ խախտման դեպքում կկիրառվի 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Նախատեսվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Ավելի պարզ, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում: Զուգահեռաբար ներմուծվելու է նաև «օրինապահ հարկատու» համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Կառավարությունը հաշվարկել է՝ այս քայլով ութ միլիարդ դրամով պետության տարեկան եկամուտները նվազելու են:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք»:

Մինչ կառավարությունը քայլեր է նախաձեռնում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, գործարարների մի խումբ, հատկապես արտահանմամբ զբաղվողները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակի պատճառով: Հիշեցնենք, որ Մայիսի 17-ին Կազբեկ լեռան սառցադաշտի մի մասը ներքև էր սահել՝ մեծ վնասներ հասցնելով Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին: Աղետի հետևանքով երեք մարդ էր զոհվել: Վերին Լարս անցակետը մինչ օրս փակ է: Հովիկ աբրահամյանի հանձնարարությամբ Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ է անցակետում: Նախարարը վստահեցրեց, որ իրենց աշխատակիցները մշտական կապի մեջ են Վրաստանի գործընկերների հետ.«Խոստացել էին այսօր բացել ճանապարհը, սակայն, այսօր շատ անձրևեներ են տեղացել, հոսքը կրկին փակել է ճանապարհը:Վերջին ժամկետ են տվել 14-15-ը: Դա վերջնական չի, անում են ամեն ինչ, եղանակը իրենց չի օգնում, հույս ունենանք,ո ր 14-ին կբացվի»:

Back to top button