ԿարևորՀասարակություն

Ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների զոհվելու մասին: 

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության մերձավոր և բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակ ողբերգական մահվան լուրը: Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին և ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին: 

ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։

Back to top button